-
19.04.2015|
20:31
Ֆինլանդիայում առավոտյան սկսվել են խորհրդարանական ընտրությունները: 200 պատգամավորների ընտրությունը կտևի տեղի ժամանակով մինչև ժամը 20:00-ն:
-
18.04.2015|
11:28
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ, օրակարգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության քվեարկությունն է։
-
17.04.2015|
12:50
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին և Տանկրեդ Շիպանսկուն: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության շուրջ:
-
16.04.2015|
12:41
Եվրախորհրդարանը լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։ Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ։
-
16.04.2015|
12:25
Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայտարարության մեջ ասվում է.
-
16.04.2015|
12:24
Եվրախորհրդարանը լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներից հետո հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։
-
15.04.2015|
11:04
Չիլիի խորհրդարանը րոպեներ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել՝ Facebook-ի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ այդ երկրի Սենատը ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 2007-ին։
-
14.04.2015|
13:38
«Սահմանադրական բարեփոխումների հարցում կարևոր է մեծամասնության հավանությունը»,- ԱԺ-ում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:
-
13.04.2015|
23:00
«Հիմնադիր խորհրդարան»-ը ներկայացրեց հռչակագիր՝ նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման մասին։ Հռչակագրում արձանագրվում է՝ «չեն իրագործվել Հայաստանի անկախության հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական նպատակները», ուստի պետք է նախաձեռնել նոր որակի պետության ձևավորման գործընթաց։
-
13.04.2015|
11:01
Ապրիլի 16-17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, Վեհաժողովի 42-րդ լիագումար նիստը, Վեհաժողովի Սոցիալական քաղաքականության ու մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Իրավական հարցերի, Գիտության ու կրթության մշտական հանձնաժողովների, ԱՊՀ-ի երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի, Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ-ի լիագումար նիստերը: